Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերին. «ՎՊ օձիքից բռնել եք, ասում եք՝ արդյունքներն ասա»

«Մենք՝ 4 քաղաքական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, չենք ընդունում այս հաշվետվությունը, շուտով հայտարարությամբ հանդես կգանք: Այս քննարկումը մենք դիտում ենք հակասահմանադրական: Սա շատ կարևոր մարմին է, շատ կարևոր քննարկում է: Վերահսկիչ պալատի նախագահը պետք է հաշվետվություն տա, թե ինչպես է իրականացվել բյուջեն, որից հետո կտանք մեր եզրակցությունը»,- այսօր ԱԺ նիստում Վեահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ոչ իշխանական ուժերի անունից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ բողոքելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության կապակցությամբ:

Նա նշեց, որ այս պահին ԱԺ-ն նախագահի ու քաղաքական մեծամասնության հետ միասին խախտում է Սահմանադրությունը, իսկ իր և իր գործընկերների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք է ցուցաբերվում: Հաշվետվության քննարկումը առանց Իշխան Զաքարյանի՝ Ռ.Հակոբյանն անվանեց «քաղաքական ու ճղճիմ հաշվարկած»:

«Ընդդիմության բոյկոտը խարխլում է պետականությունը»,- ասաց Ռ.Հակոբյանը` հավելելով, որ նախորդ տարիներին ՎՊ աղմկոտ բացահայտումներից հետո ոչինչ չի արվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

«Կոռուպցիան բարձրագույն ղեկավարության իրավասությունն է»,- ասաց Ռ.Հակոբյանը՝ նկատելով, որ, իհարկե, Իշխան Զաքարյանը չի գա դա ասի:

Կարդացեք նաև

«Չէի արձագանքի, բայց որովհետև ապակողմնորոշում եք լսողներին, ասեմ- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը,- ԱԺ-ից անցաք Սահմանադրական դատարանի ֆունկցիային: Փորձում եք արագընթաց դասեր տալ մեծամասնությանն ու ԱԺ նախագահին: ԱԺ նախագահի պատիվը բարձրացնելը հենց շահագրգիռ է ավելի ԱԺ նախագահը և ԱԺ ղեկավարությունը: Մենք էլ ենք շահագրգիռ, որ առաջին դեմքեր գան, բայց այն մշակույթը, որ տարիներ շարունակ ձևավորվել է, դժվար է անմիջապես փոխել:  Հիմա ՎՊ օձիքից բռնել եք, ասում եք՝ արդյունքներն ասա»:

Տեսանյութեր

Լրահոս