Պուտինը փետրվարի 9-ին մեկնելու է Եգիպտոս
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 9-10-ին մեկնելու է Եգիպտոս՝ քննարկելու համար ռուս-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը.
«Բարձր մակարդակի առաջիկա բանակցությունների ժամանակ պլանավորված է քննարկել ռուս-եգիպտական հարաբերությունների ողջ համալիրի հետագա զարգացման հեռանկարները, այդ թվում նաև քաղաքական, առևտրային-տնտեսական ու հումանիտար ոլորտներում:
Նախատեսվում է նաև կարծիքներ փոխանակել Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում տիրող իրավիճակի մասին, ինչն առաջին հերթին վերաբերվում է Իրաքին, Սիրիային, Լիբիային ու պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը»:
Ավելի վաղ Ռուսաստանում Եգիպտոսի դեսպան Մուհամեդ ալ-Բադրին հայտարարել էր, որ Եգիպտոսը ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՏՄ-ի հետ: