Բաժիններ՝

Էրդողանը կարող է մայիսին մեկնել Մոսկվա

Sputnik News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է ընթացիկ տարվա մայիսին մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, ուր (մայիսի 9-ին) նշելու են Հաղթանակի օրվա 70-ամյակը: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:

Նշվում է, որ ներկա դրությամբ 22 երկրների առաջնորդներ հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին: Խոսքը գնում է հիմնականում ասիական ու ԱՊՀ-ի երկրների մասին, մինչդեռ եվրոպական երկրների առաջնորդները դեռ պատասխան չեն տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս