«Եթե իրենց ներկայացնում են որպես ազատամարտիկ, ապա սա մարտական ընկերոջ դավաճանություն է»

Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ Karabakh-life-ը գրում է, թե երբ ավտոերթի մեքենաների շարասյունը կանգնել է՝ ոստիկանության աշխատակիցներին ընդառաջ են գնացել Ժիրայր Սէֆիլյանը, Իգոր Մուրադյանը և էլի մի քանի հոգի, այդ թվում՝ տեսախցիկներով քաղաքացիներ: Ոստիկանի խնդրանքին, որ պետք է հաշվի առնել իրավիճակի զարգացման անկանխատեսելի ու անցանկալի ելքը և հետ գնալ, ավտոերթի մասնակցիները սկսել են հարցեր պարզաբանել՝ սահմանադրական իրավունք, տեղաշարժ և այլն, ինչն ավարտվել է ընդհարհումով:

«Ի՞նչ է նշանակում սա, որ մենք ունակ չենք մեր խնդիրները հասկանալո՞ւ և պիտի մեզ հուշե՞ն կամ թելադրե՞ն»- Karabakh-life-ի հետ զրույցում ասել է արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Արտիկ Բալայանը, ով նույնպես եղել է Բերձորում:

Artik Balayan«Մեզ համար հիմա խնդիրների խնդիրը խաղաղությունն է և մեր սահմանը: Մնացած ամեն ինչին կհասնենք: Ես ամեն օր քնում եմ կրակոցների ձայնի տակ, այս վիճակում գնում եմ դիրքեր, մեր զինվորի կողքին կանգնում: Եթե որևէ մեկի սիրտը ցավում է հայրենիքի համար, թող գա՝ գնանք զինվորին գոտեպնդեք»-կոչ է անում մարդ, ով զինադադարից 20 տարի հետո՝ ամենից առաջ ներկայանում է ՝ ֆիդայի:
«Գիտե՞ք, մեր ազգի պատմության մութ էջերը հենց դավաճանության հետ են կապված: Մեր բոլոր խոշոր պարտությունների պատճառը հաղթանակից հետո դավաճանությունն է եղել: Այս քսան տարիների ընթացքում միշտ այդ միքտը հետապնդել ու սարսափեցրել է ինձ: Այս վերջերս մտածում էի՝ միթե ազգս խելքի է եկել և չի կրկնի անցյալի ճակատագրական սխալները: Բայց արի ու տես, որ շտապեցի իմ եզրկացություններում: Մեզ պետք է էվոլյուցիա, ոչ թե ռեվոլյուցիա: Իսկ մենք հենց դրանով ենք զբաղցված: Իսկ եթե մեզ փորձեն խանգարեն, ապա կպատժվեն: Ով ինչ արել է՝ անցյալում է: Թեկուզ այս հողը պաշտպանել են, բայց այսօր դավաճանել են: Մեզ համար տարբերություն չկա՝ ով է դավաճանը: Դավաճանների հետ կվարեբերվենք այնպես, ինչպես վերաբերվել ենք թուրքի հետ: Սա իմ սրտի ու հոգու հրամանն է: Իսկ եթե ուզում են ցույց անեն, թող գնան Թուրքիայում ցույց անեն, այ դա ողջունելի կլինի բոլորի կողմից»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս