Ով կփոխարինի Արսեն Արշակյանին և որն է նրա պաշտոնանկության պատճառը

168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ով է փոխարինելու Արսեն Աշրակյանին Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում: Ի պատասխան նա նշեց՝ երբ նշանակում լինի, կտեղեկացնեն այդ մասին:

Լրատվամիջոցների հետ զրույցում Արսեն Արշակյանն ասել էր, որ իր պաշտոնը բարձրացվելու է: Մեր հարցին՝ արդյոք Արսեն Արշակյանը ոստիկանությունում նշանակվելո՞ւ է այլ պաշտոնի: Աշոտ Ահարոնյանը կրկին պատասպանեց, որ եթե նշանակում լինի՝ կտեղեկացնեն այդ մասին, այս պահին տեղեկատվությունն այն է, որ նա ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում:

Հարցին, թե ի՞նչն էր զբաղեցրած պաշտոնից Արշակյանի ազատման պատճառը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունում փոփոխություններ միշտ լինում են»:

 

Տեսանյութեր

Լրահոս