
ՍԱՊԾ «թեժ գծով» նախորդ տարի ստացվել է 123 ահազանգ

2014 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստացել է տեղեկատվության 180 գրավոր հարցում և պատասխանել բոլոր հարցումներին:
Ծառայության «թեժ գծով» ստացվել է 123 ահազանգ, որոնցից հիմնավոր են եղել և ընթացք ստացել 50-ը:
ՍԱՊԾ-ի ստացած գրավոր դիմում-բողոքների թիվը 37-ն է, որոնց բոլորին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տրվել:
2014 թվականի ընթացքում քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին «թեժ գծով» տրվել է ավելի քան 300 խորհրդատվություն:
Ահազանգերը և դիմում-բողոքներն առնչվել են հիմնականում սննդամթերքի թերի մակնշմանը և սննդամթերքի ժամկետանցությանը, նաև՝ սանիտարահիգիենիկ պայմաններին: