
Հիմա էլ դոլար գնել չեն ցանկանում

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում անորոշությունը շարունակվում է։ Արդեն տևական ժամանակ է՝ բորսայում արտարժույթ չի վաճառվում։ Սակայն արտարժութային գործարքների չկայացման պատճառները տարբեր են։
Սկզբում դոլար չէր վաճառվում առաջարկի և պահանջարկի գնի անհամապատասխանության պատճառով (առաջարկի գինը գերազանցում էր պահանջարկի առավելագույն գնին)։ Շաբաթվա վերջին դոլարի առաջարկ ընդհանրապես չկար՝ ոչ մի գնով։ Իսկ այսօր՝ փետրվարի 9-ին, պահանջարկ չի եղել։
Բորսայում դոլարն առաջարկվել է 481 դրամով, սակայն պահանջարկ ընդհանրապես չի ներկայացվել։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 477 դրամով, վաճառում 481 դրամով: