
Ոստիկանությունը բացահայտել է ավազակային հարձակումը

Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բազմաբնույթ միջացառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցելով ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների հետ՝ բացահայտել են հանցագործությունը:
Փետրվարի 9-ին հայտնաբերվել և ոստիկանություն բերման են ենթարկվել ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող երեք անձինք:
Վերջիններս ձերբակալված են:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն