Բաժիններ՝

Մոսկովյան «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին Հայաստանը մասնակցում է մեկ միասնական տաղավարով

Փետրվարի 9-ին Մոսկվայում բացվել է «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսը, որը կգործի մինչև փետրվարի 13-ը։

Ցուցահանդեսը համարվում է ՌԴ ամենախոշոր և տարածաշրջանում առավել ճանաչված միջազգային միջոցառումներից մեկը:

Այս տարի ցուցահանդեսը կունենա 2 000-ից ավելի մասնակից` 65 երկրներից, կգործի 31 ազգային տաղավար:

Ցուցահանդեսի հիմնական այցելուներն են սննդարդյունաբերության ոլորտում միջին և խոշոր գնորդները, այդ թվում տարբեր առևտրային ցանցերից, ինչպես նաև տվյալ արտադրատեսակների ներմուծողներ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նպատակ ունենալով խթանել հայկական սննդարդյունաբերության ոլորտի զարգացումը, նպաստել ՌԴ շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը և արտահանման ծավալների աճին, ինչպես նաև բացահայտել նոր գործընկերներ` Արդյունաբերության զարգացման հիմնադրամը` Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպել են 22 հայկական ընկերությունների (Թամարա Ֆրութ, Մեծ Սյունիք, Ռուկար Գրուպ, Վայք Գրուպ, Շամբ Բիզնես, Սիս Նատուրալ, Եվրոթերմ, Սամ-Հար, Ռագմակ, Մարան, Երևանի Գարեջուր, Էդվագ Գրուպ, ՎՎՎ Գրուպ, Անուշ-1, Բիգա, Աշտարակ Կաթ, Նատֆուդ, Բեկոն Պրոդուկտ, Վիլ Ֆուդ, Օլդ Բրիջ, Մավաս Գրուպ, Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան) մասնակցությունը նշված ցուցահանդեսին։

Հայկական ընկերությունների մասնակցությունը «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին կազմակերպվել է մեկ միասնական հայկական տաղավարի սկզբունքով, ինչի համար վարձակալվել և կառուցապատվել է 174 մ2 տարածքով հայկական տաղավար։

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ Կառավարության կողմից հաստատված Պետական աջակցության ծրագրի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728