«Արի ու տես, որ դուք սխալվել եք. Ծառուկյանն իշխանության դեմ է գնում». Aravot.am

«Չգիտեմ՝ դուք նկատել եք, թե չէ, բայց երկրում տեղի է ունեցել ավելի լայն համախմբում, քան մինչեւ հիմա եղել է: Արդեն ոչ միայն ՀԱԿ-ն է գործում, ինչպես 7 տարի շարունակ գործել է եւ մենակ պայքարել այս իշխանությունների դեմ, հիմա արդեն ավելի լայն կոնսոլիդացիա է»,- «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես է պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են նորից իշխանափոխության համար այն ճանապարհով գնում, որը մի քանի անգամ փորձել են ու չի ստացվել: Մասնավորապես, խոսքը ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մատնանշած այն քայլերի մասին է, ըստ որի՝ իշխանությանը հնարավորություն են տալու վերանայել իր վարած քաղաքականությունը, եթե չարեց՝ հանրահավաքների միջոցով կստիպեն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Համաժողովրդական շարժման մեջ կա մի ուժ, որի մասին դուք էլ, մնացածներն էլ մեծ քննադատությամբ ասում էիք, որ երբեք չի միանա ընդդիմությանը, եւ Գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա իշխանությունների դեմ: Բայց արի ու տես, որ դուք սխալվել եք: Նա հիմա իշխանության դեմ է գնում: Նա հիմա անգամ սպառնում է, որ կդնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարց»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Տեսանյութեր

Լրահոս