ԱՄՆ-ի նոր դեսպանն անդրադարձել է ԼՂ հարցին և 100-ամյակին. «Ազատություն»

 «Ազատություն Ռադիոկայանը» գրում է. Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ իր առաքելության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանը` հարևանների հետ խաղաղության պայմաններում:

Այդ նպատակներին հասնելու համար, ըստ դեսպանի, առաջնահերթություն է լինելու աջակցել Հայաստանի կառավարությանը և մարդկանց, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, նաև՝ ազատականացնել տնտեսությունը և ընդլայնել առևտրաշրջանառությունը գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ:

Ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության, դիմելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին, Ռիչարդ Միլսն առանձնացրել է երկու հիմնական հարց:

«Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է: Անցյալ տարվանից Լեռնային Ղարաբաղի սահմանագծին զոհերի և բռնությունների կտրուկ աճը շատ անհանգստացնող է, և դա որևէ ժողովրդի շահերից չի բխում: Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղության հասնելու համար կողմերին օգնելու և Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու հարցում»,- ասել է դեսպանը:

Ռիչարդ Միլսի խոսքով՝ Երևանում առաջնահերթություն կլինի աջակցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ջանքերին՝ ճնշելու աճող և մտահոգիչ բռնությունները՝ խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս