![](/banners/BeFunky-design.jpg)
Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/bagratashen1.jpg)
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արսեն Ա.-ն, որը հունվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 118 (Ծեծը) հոդվածների մեղադրանքներով: