
Ախթալա-Հաղպատ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ

Փետրվարի 9-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ»-2101 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղպատ-Ախթալա ավտոճանպարհի մոտ 10 կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 06ՏՕ157 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբետ գետում, ինչից ավտոմեքենայի վարորդ՝ Բ.Ա.-ն արգելափակվել էր ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն