Անմոռուկը տարածվեց և շարունակում է տարածվել։ Իսկ այն, ինչ ճանաչվում է, բնականաբար, կարող է դառնալ բիզնես ու եկամտի աղբյուր։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՏՄ անդամ երկրների հետ, այդ խնդիրները Հայաստանին ամենաքիչն են առնչվում»,- ասում է Ռուսաստանի Դաշնությունում գործող «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Յուլյա Յակուշևան:
Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Մարտի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Վ.-ի հանձնուքից հայտնաբերել և առգրավել են մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով:
Նախագիծը ծնվեց իմ ընտանիքի պատմությունից: 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերից հետո իմ պապը, ինչպես եւ շատ ուրիշ երեխաներ, որոնց ծնողները Ցեղասպանության զոհ էին դարձել, հայտնվեց որբանոցում, այնտեղ կրթություն ստացավ եւ հետագայում դարձավ հայտնի պատմաբան, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր: Պապս քիչ բան է պատմել այն մասին, թե ինչ զրկանքներ է տարել. խորհրդային շրջանում մարդիկ ստիպված էին շատ բան թաքցնել, քանի որ օտարերկրացիների, հատկապես ամերիկացիների՝ հայ երեխաներին օգնելու մասին պատմությունները չէին խրախուսվում:
Կուկի խոսքերով՝ դրանք կարժենան 1299-1599 դոլար:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննությանը։
Ամեն օր մեկ բաժակ յուղազրկված կաթ խմեք: Դա օգտակար է տոքսիններից ազտավելու համար: Սովորական կաթը յուղազրկվածով փոխարինելու դեպքում կարող եք չանհանգստանալ կալորիաների համար:
Այցն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով:
Մինչ նշված վայր կժամանեին օպերատիվ խմբերը, ժամը 14:20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ բազմաբեկորային վնասվածքներով, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 35-40 տարեկան 2 տղամարդ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա որոշմամբ մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը:
Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար:
Փաստերն այնպիսին են, որ արդեն փետրվարի 12-ի հաջորդ օրը կիևյան իշխանությունները հայտարարեցին, որ Մինսկում չեն ստանձնել որևէ պարտավորություն:
Արդյունքում խոստովանել է իր կողմից չկատարված գողության հանգամանքը: Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 10-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 482.94 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.4%-ով կամ 1.94 դրամով։
Պետք է նշել, որ բացի ջրից` մարդու օրգանիզմի համար օգտակար ըմպելիքների ցանկում հայտնվել են շատ անսպասելի ըմպելիքներ:
Սկզբնական շրջանում դրանք կվաճառվեն 7 երկրում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում ու Կանադայում:
Մարտի 7-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած կինը հայտնել է, որ գտնվում է Վանաձոր քաղաքում` Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու մեջ, որտեղ հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը պայուսակում չէ:
«Սոֆի, նոր Սոֆի, շատ տարբեր Սոֆի, միշտ էքսպերեմենտալ Սոֆի, համարձակ, լի հետաքրքիր բացահայտումներով, ինքն իրեն փոխելու, հղկելու, այլ դիտանկյունից իրեն նայելու և մատուցելու…։) մի տեսակ լճացումից դուրս է պետք գալ։) լավ է քննադատվել, բայց գործել, քան ստվերում պահմտոցի խաղալ…..»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ ներկայացնելով երգչուհի Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը: Երգը կոչվում է «Моя игрушка»:
Հայաստանյան միգրանտները կարող են ՌԴ-ում գտնվել առանց գրանցման՝ 90 օրից մինչև 180 օր, և Դաշնային Միգրացիոն ծառայությունը նրանց չի անհանգստացնի գրանցման մասին պահանջներով:
Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ընդլայնումը չի նպաստի Եվրաատլանտիկայում վստահության վերականգնմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի երկկողմ կրթական հարաբերությունների զարգացման համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան, ժամը 8.30-ին խոսել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի հետ, ով վստահեցրել է, որ չի լքելու կուսակցությունը:
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վերջերս ամերիկյան հայտնի «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրից նոր թողարկման ամսագրի շապիկին լուսանկարվելու առաջարկ էր ստացել: Սակայն թագուհի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը դեմ է եղել, որպեսզի Քեյթը հայտնվի այդ ամսագրի շապիկին:
«Ասում են դրսում հայերն ու ադրբեջանցիները շփվում են, նույնիսկ բարեկամություն են անում: Մերոնցից էլ կան /նկատի ունի մարտակերտցիներին/, բայց ես չեմ պատկերացնում այդ բարեկամությունը: Չեմ հասկանում դրանց: Իմ հայրական տնից յոթը չկան: Եթե այս ամենը չլիներ, կենդանի կլինեին…»:
2015թ. փետրվարի 5-ին «Հիմնադիր Խորհրդարանը» Հանրապետության Հրապարակում փորձել էր ցուցադրել Բերձորի բռնության արդյունքում տուժած մեքենաները։ Ոստիկանությունն առավոտյան ժամը 8-ից խոչընդոտել է այս խաղաղ ակցիան և նույնիսկ տարհանել է մեքենաները օրինական կայանման տեղերից:
Մարտի 10-ին Նյու Յորքում (Հայաստանում՝ մարտի 11-ին) կազդարարվի նոր նախաձեռնության՝ «100 Կյանք»-ի (100 LIVES) մեկնարկի եւ մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (“AURORA INTERNATIONAL HUMANITARIAN PRIZE”) հիմնման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերի գնով բազում հայերի են փրկել Հայոց Ցեղասպանությունից։ «100 LIVES»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ եւ բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը եւ Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:
«Մի՛ վնասեք հացը», «Հացը մեր մշակույթն է» և նման գրություններով պաստառներով ցուցարարներ բողոքի ակցիա անցկացրեցին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը:
Լիդիան Ինթերնեյշնլը հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն միջազգային համաժողովին ներկայացրեց Ամուլսարի ծրագիրը
Ամերիկյան լրատվամիջոցներն այս օրերին անդրադառնում են UCLA-ի համալսարանում իր դոկտորականը պաշտպանող հայ ուսանողի ստեղծած նորարար սարքին