Պուտինը ԿԲ-ին հանձնարարել է ուսումնասիրել ԵՏՄ-ում արժութային միություն ստեղծելու հնարավորությունը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանն ու Ռուսաստանի բանկին հանձնարարել է հստակեցնել ԵՏՄ-ի շրջանակներում արժութային ու ֆինանսական ոլորտների ինտեգրման հետագա ուղղությունները՝ կապված հեռանկարում արժութային միություն ստեղծելու հնարավորությունների ու նպատակահարմարության հետ:

Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում: Ընդգծվում է, որ Պուտինի այս առաջադրանքը ԵՏՄ անդամ երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան) կենտրոնական բանկերի հետ համատեղ պետք է իրագործվի մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը:

Պուտինը կառավարությանը նաև հանձնարարել է մինչև հունիսի 1-ը մշակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության կատարելագործված մեխանիզմ և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ պատրաստել Ռուսաստանի նորմատիվային-իրավական ակտերում՝ կապված ԵՏՄ-ի ստեղծման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031