Հիմնադիր խորհրդարան. «Ոստիկանության լկտի սուտը մեքենաների տարհանման պատճառի վերաբերյալ»

2015թ. փետրվարի 5-ին «Հիմնադիր Խորհրդարանը» Հանրապետության Հրապարակում փորձել էր ցուցադրել Բերձորի բռնության արդյունքում տուժած մեքենաները։ Ոստիկանությունն առավոտյան ժամը 8-ից խոչընդոտել է այս խաղաղ ակցիան և նույնիսկ տարհանել է մեքենաները օրինական կայանման տեղերից։ Որպես մեկնաբանություն Վալերի Օսիպյանը նշում էր ինչ-որ պատվիրակության այցելություն։ Արդյունքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը այս միջադեպի մասին հարցումով դիմել է ոստիկանություն և ստացել հետևյալ պատասխանը, որ ոստիկանության՝ ակցիայի մասնակիցների դեմ խոչընդոտման գործողությունները բացատրվում են Ն․Բորդյուժայի այցով, որը իբր պետք է անցներ Վ․Սարգսյան փողոցով 10:00-12:00 հատվածում։ Հիշեցնենք, որ ոստիկանության անհամաչափ գործողությունները և ակցիայի խոչընդոտումը տևել է առավոտյան ժամը 8:00-ից մինչև 13:00, և այդ ամբողջ ընթացքում ոչ մի լրագրողական տեսախցիկ այդպես էլ չֆիքսեց Ն․Բորդյուժայի ավտոշարասյունը։ Կարծում ենք, ավելորդ է նաև նշել, որ Հայաստանում Ն. Բորդյուժայի համար երբեք առանձնապես ճանապարհներ չեն փակվել և մեքենաներ չեն տարհանվել։

06-03-2015-19_24_43-724x1024

Հիմնադիր խորհրդարան

Տեսանյութեր

Լրահոս