Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 522 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 463 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 59 մլն դրամ:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Վիտամինների որոշ խմբեր, ինչպես նաև Օմեգա-3 չհագեցած ճարպաթթուները կանխում են ուղեղի ծավալի փոքրացումը ծեր մարդկանց մոտ և օգնում են պահպանել բարձրագույն հոգեկան ֆունկցիաները։
Մարտի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն են կատարել 1981 թ. ծնված Տիգրան Ն.-ի տանն ու կից շինություններում:
Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը գործում է արդեն շուրջ 5 տարի, սակայն մինչ օրս այն պարբերաբար խնդիրներ է հարուցում հարկատուների համար:
Գյումրու վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում պատսպարված, գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված ընտանիքներ յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին Air Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը տեղեկացրել էր, որ կանոնավոր թռիչքների իրականացումը կվերսկսի 2015թ. մարտի երկրորդ կեսին:
Կենտրոնական բանկի նախագահի մարտի 4-ի որոշումով դադարեցվել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի գործունեությունը:
Այսօր Կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք միտված են վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը:
Այս խառնուրդը խմելիս՝ մոռանում եմ սուրճի մասին, քանի որ օրգանիզմս ստանում է բավականաչափ էներգիա: Այն առավոտյան ավելի լավ է արթնացնում, քան սուրճը: Հենց առաջին շաբաթների ընթացքում գլխացավերս դադարեցին:
Կառավարության որոշմամբ բարդ կլիմայական պայմաններում (հաճախակի մառախուղ, մերկասառույց), ինչպես նաև ծովի մակերևույթից 1000 մետր և ավելի բարձր գտնվող լեռնային տեղանքի հանքերի ավտոճանապարհների թույլատրելի առավելագույն թեքությունը ներկայիս 70-90 տոկոսի փոխարեն սահմանվել է 100 տոկոս:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է սինթետիկ մոնոբյուրեղային շափյուղա (սապֆիր) արտադրող «Աստրա Կրիստալս» ժամանակակից բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն, որի արտադրանքը կիրառվում է էլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության և այլ ոլորտներում:
Մարտի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում հրդեհ է:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։
ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է սահմանադրական բարեփոխումներն առանց խոչընդոտների անցկացնելու համար բոլոր հնարավորությունները, որը նրան կտա հնարավորություն` պահպանել իր իշխանությունն անսահմանափակ կերպով։ Կա՞ր արդյոք այս ամենում Մոսկվայի գործոնը։
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Ֆաբառմ» տեսակի մեկ փողանի հրացան՝ իր փամփուշտներով, «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված պահունակով:
Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1933 թ. ծնված Ռոզա Կ.-ի բնակարանից գումար են գողացել:
Եղունգները շերտավորվում են տարբեր պատճառներով: Դա կարող է պայմանավորված լինել սթրեսով, վատ սնվելով, ջրի հետ մշտական շփումով, շագանակագեղձի հետ խնդրով, և այլն: Այս խնդրից ազատվելու համար կարելի է դիմել բժշկի խորհրդատվությանը կամ էլ օգտագործել բնական միջոցներից որևէ մեկը:
Արդյոք Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ՝ հաշվի առնելով մարտի 5-ի նրա հայտարարությունը, որում նա տեղեկացրել էր, որ հեռանում է քաղաքականությունից: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ ԲՀԿ անդամ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԲՀԿ-ն լքել է նաև պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արայիկ Աղաբաբյանը այսօր՝ մարտի 10-ին, առավոտյան 08:30-ին հեռախոսազրույց է ունեցել իր հետ և հաստատել կուսակցությունում մնալու իր որոշումը:
ՀՀ կառավարությունը այսօր 2015թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն և լրացում իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքներին այս փուլում հատկացնելով ավելի քան 264 մլն դրամ:
Օրերս համացանցում հայտնվեց երգչուհի Lucy-ի «Հիմա» կոչվող երգի տեսահոլովակը: Նշվեց, որ տեսահոլովակի պատրաստման համար 50.000 ԱՄՆ դոլար է ծախսվել: Տեսահոլովակի վրա այդքան գումար ծախսելու իմաստը հասկանալու նպատակով զրուցեցինք տեսահոլովակի ռեժիսոր և երգչուհու ամուսին Արամայիս Հայրապետյանի հետ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաք գործուղման մեկնած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Մենք Ռուսաստանի նախագահի հետևակայիններն ենք:
Մեզ անհրաժեշտ է նախագահական համակարգ:
Մարտի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին` երեկոյան ժամերին, 13-ին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ:
Հարցին, թե դա արհամարհանքի դրսևորում չէ՞, Պ. Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Դուք բավական լուրջ եք վերաբերվում ԵՏՄ-ին: Այդքան լուրջ մի վերաբերվեք: Դա Պուտինի խաղալիքն է: Ո՞նց կարելի է Պուտինի խաղալիքին լուրջ վերաբերվել»:
Դա շատ լարված պայքար է:
«Կարող եմ ասել, որ փետրվարի 14-15-ից հետո պարզ դարձավ մի պարզ երևույթ, որը հետագա գործընթացների վրա ունեցավ ամենամեծ ազդեցությունը՝ պարոն Ծառուկյանը մնաց մենակ՝ բառի իսկական իմաստով: Այն քաղաքական ուժերը, հատկապես՝ եռյակը, որ պարտավոր էր իր ղեկավարների մակարդակով այդ օրերին ուղղակի կանգնել պարոն Ծառուկյանի կողքին, նրան մենակ թողեցին: ՀԱԿ-ի ղեկավարը ամենադժվար ժամանակ նամակ հղեց Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով քննարկման ենթարկել մի հարց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, որն ամենևին չէր տեղավորվում այդ օրերի զարգացումների մեջ…»:
Apple Pay վճարման համակարգը ներկայումս համագործակցում է 2500 բանկի հետ: