![](/banners/BeFunky-design.jpg)
Գողություն՝ Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու միջից
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/transport.jpg)
Մարտի 7-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած կինը հայտնել է, որ գտնվում է Վանաձոր քաղաքում` Երևան-Թբիլիսի երթուղային տաքսու մեջ, որտեղ հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը պայուսակում չէ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հեռախոսը կնոջ պայուսակից ժամը 11.00-ի սահմաններում գողացել է նրա կողքին նստած ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1995 թ. ծնված Ջոտո Ս.-ն:
Վերջինս բերվել է բաժին և ներկայացրել հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն