Բաժիններ՝

Ամուլսարի ծրագիրը՝ Տորոնտոյի միջազգային համաժողովին

Տորոնտոյում հանքարդյունաբերության ոլորտի միջազգային համաժողովը (PDAC) ամենամյա ամենախոշոր իրադարձությունն է հանքային ոլորտում: Տորոնտոյում (Կանադա) տեղի ունեցող այս միջոցառման ընթացքում 100 երկրներից ավելի քան 500 ընկերություններ ներկայացնում են իրենց հանքարդյունաբերական ծրագրերը, սարքավորումները և ներդրումային հնարավորությունները:

Լիդիանը արդեն ութերորդ տարին է մասնակցում այս համաժողովին՝ ներկայացնելով Ամուլսարի ծրագիրը և Հայաստանը՝ որպես գրավիչ ներդրումային հնարավորություն:

lyd2

lyd4

Կարդացեք նաև

2015թ. մարտի 1-ից 4-ը համաժողովը հյուրընկալեց ավելի քան 23500 մասնակից և այցելու: Չորս օրերի ընթացքում հանքարդյունաբերական ընկերությունները կառավարությունների ներկայացուցիչների, ներդրումային հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ միասին քննարկեցին հանքարդյունաբերության, ներդրումների ներգրավման, կայունության, բնապահպանական և սոցիալական կառավարման հետ կապված մի շարք հիմնահարցեր:

lyd5

 

lyd6

«Ամուլսարի ծրագրի շնորհիվ բազմաթիվ պոտենցիալ ներդրողներ տեղեկացել են Հայաստանի մասին՝ որպես ներդրումային առումով գրավիչ երկիր: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք շարունակելու ներկայացնել ծրագիրը և Հայաստանը նման առանցքային միջոցառման շրջանակներում, ինչպիսին Տորոնտոյի համաժողովն է (PDAC): Տնտեսական անկայունության ներկա պայմաններում ներդրումներ ներգրավելը մարտահրավեր է: Համաժողովի ընթացքում մենք Ամուլսարի ծրագրի պրեզենտացիա ունեցանք և ուրախ ենք, որ ծրագրի և Հայաստանի հանդեպ ներդրողների հետաքրքրությունը պահպանվում է: Այս տարի պլանավորում ենք ապահովել ամբողջական ֆինանսավորումը և անցնել հանքի շինարարության փուլին: Մենք ծրագրում ենք կառուցել համաշխարհային կարգի հանք Հայաստանում, որը շահավետ կլնի ամբողջ երկրի, համայնքների և ներդրողների համար»,- ասել է Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:

lyd7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս