Բաժիններ՝

Ռուսաստանն ադեկվատ կարձագանքի ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ընդլայնմանը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հայտարարել է, որ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության ընդլայնումը չի նպաստի Եվրաատլանտիկայում վստահության վերականգնմանը.

«Մենք հաստատել ենք մեր այդ դիրքորոշումը: Մենք հարկադրված կլինենք ադեկվատ արձագանք տալ դրան, սակայն համոզված ենք, որ համապատասխան խնդիրներն անհրաժեշտ է լուծել իրավահավասար ու փոխադարձ հարգանքի վրա հենված երկխոսության միջոցով»:

Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքը պետք դասեր քաղի այն ամենաթողտվությունից, որը նա թույլ է տվել 2014 թվականի փետրվարի 21-ին տվյալ ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության միջև ստորագրված համաձայնագրի պարագայում:

Լավրովը հիշեցրել է, որ այդ փաստաթուղթը հաստատվել է Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի արտգործնախարարների կողմից և չնայած դրան՝ ուկրաինական ընդդիմությունը դեն է նետել այն, ինչին սակայն Արևմուտքում ոչ ոք չի արձագանքել:

Լավրովը բոլորին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ղրիմի մասին նոր ֆիլմի համար նախագահ Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցի վրա, որը շուտով կհայտնվի եթերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031