Պակիստանի նախագահը վաղը քառօրյա պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեինը վաղը պաշտոնական քառօրյա այցով ժամանելու է Ադրբեջան: Այցն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով:

Պակիստանի նախագահին ուղեկցելու է պաշտոնատար անձանց ու գործարարների մեծ խումբը: Բանակցությունների թեման են հանդիսանալու տնտեսական, առևտրային, կրթական, գիտական ու մշակութային ոլորտներում համագործակցությունը:

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներով կստորագրվի 4 երկկողմ փաստաթուղթ: Այցի շրջանակներում կանցկացվի նաև գործարար ֆորում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Պակիստանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031