Քարդաշյանից հետո Քեյթի լուսանկարը չի զարդարի «Vogue» ամսագրի շապիկը
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վերջերս ամերիկյան հայտնի «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրից նոր թողարկման ամսագրի շապիկին լուսանկարվելու առաջարկ էր ստացել: Սակայն թագուհի Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը դեմ է եղել, որպեսզի Քեյթը հայտնվի այդ ամսագրի շապիկին: Ըստ լրատվամիջոցների՝ արգելքի պատճառներից մեկն էլ այն է եղել, որ դքսուհի Քեյթ Միդլթոնը չի կարող լինել մի ամսագրի դեմքը, որի շապիկին տպագրված է եղել Քիմ Քարդաշյանի լուսանկարը: Ավելին, առաջարկին դեմ է եղել նաև արքայազն Չարլզի կինը՝ Կամիլա Փարքեր Բոուլզը, ում կարծիքով՝ արքայական ընտանիքի անդամը չպետք է զարդարի ժամանցային նման ամսագրի շապիկը: