Բաժիններ՝

Լավրովն Արևմուտքին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իշխանությունների դեմ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արևմուտքին առաջարկել է կիրառել Կիևի դեմ կիրառել պատժամիջոցների մեխանիզմ՝ նրան հարկադրելու համար կիրառել մինսկյան պայմանավորվածությունները.

«Ես չգիտեմ, թե Կիևի վրա ճնշման ինչ գործիքներ ունեն ամերիկացիները, եվրոպացիները: Սակայն միգուցե նրանց այդքան սիրելի պատժամիջոցների մեխանիզմը տվյալ դեպքում կիրառվի կիևյան իշխանությունների դեմ, որպեսզի նրանց հարկադրեն կատարել այն, ինչի մասին պայմանավորվել են, ինչի մասին միաձայն պահանջում են մեր արևմտյան գործընկերները:

Փաստերն այնպիսին են, որ արդեն փետրվարի 12-ի հաջորդ օրը կիևյան իշխանությունները հայտարարեցին, որ Մինսկում չեն ստանձնել որևէ պարտավորություն՝ կապված Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձությունների մասնակիցների համար համաներում կազմակերպելու հետ:

Նրանք հայտարարեցին, որ չեն ստանձնել քաղաքական ու իրավական որևէ պարտավորություն: Մինսկյան համաձայնագրերի կատարման ժամանակ համալիր միջոցներում ուղիղ գրված է, որ տեղական ընտրությունները պետք է անցկացվեն այն տարածքների համաձայնությամբ, որոնցում հռչակվել են ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը:

Ներկայումս մենք լսում ենք, որ Գերագույն ռադան ինչ-որ հայտարարություն է ընդունել, որ նա տեղական ընտրությունների կազմակերպման ժամանակ չի համագործակցի հռչակված հանրապետությունների ներկայացուցիչների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս