Բաժիններ՝

Մերձմոսկվայում 15-ամյա աշակերտուհին հաշվեհարդար է տեսել ընտանիքի անդամների հետ

Հոր հետ վիճած 15-ամյա մերձմոսկվաբնակ աղջիկը պայմանավորվել է ընկերոջ հետ սպանել իր ընտանիքի անդամներին: Վերջիններս դանակի 30 հարված են հասցրել հորը, հարվածել են մոր մեջքին ու հեռացել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:

Այսօր առավոտյան չարագործները մեղայականով ներկայացել են ոստիկանություն: «Հետաքննության տվյալով՝ 2015թ. դեկտեմբերի 16-ի երեկոյան տուժածի ու նրա 15-ամյա դստեր միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչից հետո աղջիկը փակվել է լոգարանում ու տեղի ունեցածի մասին հայտնել իր 18-ամյա ընկերոջը: Խոսելիս նրանց մոտ միտք է առաջացել սպանել աղջկա ընտանիքի բոլոր անդամներին, այսինքն՝ մորը, հորն ու ավագ քրոջը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երբ հարազատները քնել են, աղջիկը բացել է տան դուռը, ինչից հետո հարձակվել են ծնողների վրա ու սկսել դանակով հարվածներ հասցնել:

Աղջկա հայրը, ստանալով դանակի 30 հարված, տեղում մահացել է, մորն անգիտակից վիճակում հայտնաբերել են ոստիկաններն ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել վերջինիս կյանքը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մեծ քրոջ վրա հարձակվել չեն կարողացել «իրենցից անկախ հանգամանքներից»:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

bd68983ff5e660bbcfbf29b51bde98ec__660x 131034.jpg itok=0wi44aM- cc962f8c0e6454cf5ca8c29ebc05dbd1__660x

https://www.youtube.com/watch?v=Uxe4XMGneIE

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս