Բաժիններ՝

«Բավարիան» հաջորդ շաբաթ կհայտարարի Անչելոտիի հետ կնքած եռամյա պայմանագրի մասին

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը կդառնա Կարլո Անչելոտին: 56-ամյա մասնագետը, ով ավելի վաղ ջենթլմենական համաձայնություն ուներ «Բավարիայի» հետ, կկնքի 3-ամյա պայմանագիր մյունհենյան ակումբի հետ:

Սպասվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ:

Ավելացնենք, որ «Չելսին» դուրս էր եկել Անչելոտիի վրա, սակայն իտալացի մարզիչն արդեն համաձայնության էր եկել «Բավարիայի» հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշում էր կայացրել՝ չերկարաձգել պայմանագիրը, և կլքի «Բավարիան» մրցաշրջանի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Անչելոտին մարզել է «Յուվենթուսը», «Միլանը», «Չելսին», «ՊՍԺ»-ն և «Ռեալը»: Նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև հաղթել է Իտալիայի, Անգլիայի և Ֆրանսիայի առաջնություններում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031