ՄԱԿ-ը ավելի քան 60 մլն փախստական է կանխատեսում 2015 թվականին
ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ 2015 թվականին աշխարհում փախստականների թիվը կգերազանցի 60 միլիոն մարդը: Դա նշանակում է, որ Երկրագնդի յուրաքանչյուր 122-րդ բնակիչը փախստական կդառնա, ապաստան հայցող կամ ժամանակավոր տեղափոխվող անձ սեփական երկրի ներսում: Այս մասին տեղեկացրել է փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերիշը, հայտնում է korrespondent.net-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Սիրիայի պատերազմն է: Սակայն անգամ առանց այդ հակամարտության աշխարհում հալածանքների մասշտաբները կտրուկ ավելացել են:
Արդյունքում, 2015 թվականին կարող է բացարձակ ռեկորդ սահմանվել փախստականների թվաքանակի առումով:
Դրա հետ կապված՝ փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը նշել է, որ «ներկայում կարևոր է, քան երբևէ, համբերություն, կարեկցանք ու համերաշխություն դրսևորել այն մարդկանց հանդեպ, ովքեր ամեն ինչից զրկվել են»:
ՄԱԿ-ի գնահատականները հիմնվում են 2015թ. առաջին կեսի վրա: