Որո՞նք են հայկական լավագույն կոնյակը, գինին ու գարեջուրը

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց իրենց հարցումների արդյունքները, որոնց ընթացքում փորձել են պարզել, թե որոնք են հայկական լավագույն արտադրանքներն ու ծառայությունները.

«2012թ. իրականացնում ենք նմանատիպ հարցումներ և փորձում պարզել տարբեր ապրանքային շուկաներում լավագույն արտադրողին, որը նշում են մեր սպառողները: Այդ հետազոտություններն իրականացնում ենք հիմնականում ամբողջ Հայաստանում: Մեթոդաբանությունը՝ դեմ առ դեմ հարցումներ ենք իրականացրել, հարցումների քանակը՝ 1106, ընտրանքը՝ ներկայացուցչական ընտրանք ըստ սեռի, տարիքի և բնակության վայրի, հետազոտության վայրը՝ ՀՀ, ընտրանքի սխալը՝ 3%:

Նախ փորձել ենք հասկանալ հայկական լավագույն արտադրողներին, բայց քանի որ տարբեր ապրանքային շուկաներում գործում են այլ երկրներից ներմուծված ապրանքներ, ամեն դեպքում հաշվի ենք առել նաև միջազգային բրենդերը: Այդ կտրվածքով մենք կնշենք և՛ ընդհանուր նշված լավագույնները, և՛ միայն հայկականը»:

Բանախոսը ներկայացրեց զովացուցիչ ըմպելիքների, սեղանի ջրերի, գինու, կոնյակի, գարեջրի վերաբերյալ արդյունքները.

Կարդացեք նաև

«Զովացուցիչ ըմպելիքներ

Իմացություն- ամենաբարձր ցուցանիշը գրավում է Կոկա-կոլան (91%), հետո՝ Ֆանտա, Սպրայտ, Պեպսի, Հայ-կոլա (38%):

Ո՞րն են համարում լավագույնը- մեծամասնությունը նշել է՝ «Կոկա-կոլա» (42%), «Ֆանտա» (17%), «Սպրայտ» (10%), «Հայ-կոլա» (8%): Հայկական արտադրողներից ամենաբարձր ցուցանիշը «Հայ-կոլայինն» է:

Չգազավորված սեղանի ջուր

Իմացություն- «Նոյ» 72%, «Բյուրեղ» 68%, «Դիլիջան» 20%, «Արզնի» 19%

Ո՞րն են համարում լավագույնը- Բյուրեղ 38%, Նոյ 36%

Հանքային ջուր

Իմացություն- «Բջնի» 78%, «Ջերմուկ» 69%: Լավագույնը համարում են «Ջերմուկը», իսկ «Բջնին» գրանցել է 25%:

Բնական հյութեր

Իմացություն- «Դոբրի» 47%, «Սանդորա» 38%, «Նոյյան» 34%: Լավագույնի մեջ «Դոբրին» նշել են 25%-ը, «Սանդորան»՝ 22%, «Նոյյան»՝ 11%: Այսինքն՝ տեղական արտադրողների մեջ առաջատարը «Նոյյանն» է:

Կոնյակ

Իմացություն- «Արարատ» 75%, «Պռոշյանի գինու-կոնյակի գործարան» 57%, ՄԱՊ-30%

Ո՞րն է լավագույնը- «Արարատ» 61%, «Պռոշյան» 23%, ՄԱՊ 6%:

Գինի

Իմացություն- «Արմենիա Wine» 43%, «Պռոշյանի գինու-կոնյակի գործարան» 39%, «Վեդի ալկո» 39% (նշում եմ միայն առաջատար երեք ընկերություններին ու ոչ՝ ամբողջ ցանկը):

Լավագույն- «Արմենիա Wine» 24%, «Վեդի ալկո» 16%, «Արենի» 16%, «Պռոշյան» 14%

Գարեջուր

Իմացություն- «Կիլիկիա» 85%, «Գյումրի» 78%, «Կոտայք» 67%

Լավագույն- «Կիլիկիա» 38%, «Գյումրի» 33%, «Կոտայք» 10%»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս