
«Չելսին» Պեպ Գվարդիոլային ավելի շատ է առաջարկել, քան «Մանչեսթեր Սիթին»

Ավելի վաղ Օտմար Հիտցֆելդը պնդում էր, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»:
«Հետաքրքիր պահ է: «Բավարիայում» սպասում են, որ Պեպը կգնա: «Մանչեսթեր Սիթիում» սպասում են, որ նա միանա իրենց: Բայց ամենամեծ ֆինանսական առաջարկությունը նա ստացել է «Չելսիից»,- գրել է Sky Sports-ի, AS-ի և Yahoo! Sports-ի լրագրող Գիլիեմ Բալագեն:
Գվարդիոլան խոստացել է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել հաջորդ շաբաթ:
«Մանչեսթեր Սիթիից» և «Չելսիից» բացի, Գվարդիոլան առաջարկություն ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Չելսին» հինգշաբթի հեռացրեց Ժոզե Մոուրինիոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը