Բաժիններ՝

Սիրիայի հակամարտությունը 1 տարում կավարտվեր, եթե չլիներ Արևմուտքի դիրքորոշումը. Ասադ

Պատերազմը Սիրիայում ձգձգվում է, քանի որ Արևմուտքի երկրները  ձգտում են Սիրիայում փոխել իշխանությունը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նիդեռլանդական NPO2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ հակամարտությունը հնարավոր կլիներ ավարտել մեկ տարուց էլ ավելի պակաս ժամանակահատվածում, եթե միջազգային հանրությունը «ձեռնարկեր միջոցառումներ՝ ուղղված այն բանին, որպեսզի կասեցվի օտարերկրացիների հոսքը», որոնք կռվում են զինյալների շարքերում:

Ասադի խոսքով՝ ոչ մի արևմտյան երկիր պատրաստ չէ իսկապես նպաստել պատերազմի ավարտին: «Նրանցից ոչ ոք, միայն Իրանը, Ռուսաստանը, նրանց դաշնակիցներն ու մյուս երկրները, որոնք քաղաքականապես աջակցում են Սիրիայի կառավարությանը… ոչ թե Արևմուտքը, որտեղ ոչ ոք դրան պատրաստ չէ»,- ասել է Ասադը:
«Խնդիրն այն է, որ նրանք մինչ օրս զինյալներին ցուցաբերում են աջակցություն ամենօրյա հիմքով, քանի որ ցանկանում են, որ որոշմամբ, որը նրանք անվանում են քաղաքական, իշխանափոխություն լինի: Այդ պատճառով էլ ամեն ինչ ձգձգվում է»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս