«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը:
Հայաստանում ավարտական փուլին է մոտենում հեռուստատեսության թվայնացման գործընթացը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածնի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Լիանա Մ.-ին:
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կապված այն բանի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտնում է Trend-ը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ» Ուկրաինայից, չնայած Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու վարչապետ Արսենի Յացենյուկի սպառնալիքներին ու պահանջներին:
Ռուսական «Ակվարիում» ռոք խմբի լիդեր Բորիս Գրեբենշչիկովը համերգներով ժամանել է Կիև ու երգել մետրոյում տեղի երաժիշտների հետ, հայտնում է korrespondent.net-ը:
Տեղեկացնում ենք, որ ինչպես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, այնպես էլ բոլոր դատախազներն իրականացնում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունները:
Կոսովոյի, Իրաքի ու Աֆղանստանի փախստականներն սկսել են հեռանալ Ավստրիայից, քանի որ նրանց ակնկալիքներն այդ երկրում չեն արդարացել, գրում է The Local-ը:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գառնի գյուղի «Սարատեղ» կոչվող վայրում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Անուշ Լ.-ն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանին անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, հայտնում է TASS-ը:
«Ռուս-թուրքական լարվածությունը չի անդրադառնում Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա»,- այս մասին հայաստանյան լրագրողների հետ առցանց ասուլիսի ընթացքում ասաց Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Դեկտեմբերի 15-ի կեսօրին, ժամը 11:40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Տիգրան Մեծ փողոցում, թիվ 26 դպրոցի մերձակա հատվածում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը պարզել է Լուգանսկում խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարի անձը, ով իրեն անվանում է Նեֆյոդով: Պարզվում է, որ նա ՌԴ Զինված ուժերի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին է, գրում է ուկրաինական news.liga.net կայքը:
Ազգությամբ հայ Արտեմն ամուսնացել է ադրբեջանցի Լեյլայի հետ. Համացանցում տեղադրվել է նրանց հարսանեկան արարողության հատվածները ցուցադրող տեսանյութը, ինչից հետո այն լուրջ քննադատության է արժանացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել է երկրում կրակի դադարեցման մասին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ժնևում ՄԱԿ-ի բաժնի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզիին:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հ.Նաղդալյանն ընդհատեց Փոստանջյանին ու, հայտարարելով, որ նա հարցի շուրջ չի խոսում, կարգադրեց անջատել խոսափողը. «Դուք չեք կարողնում ըմբռնել, որ պետք է որևէ մեկին չվիրավորել: Հանրապետական կուսակցությունը ոչ մեկի վրա չի հարձակվում: Եվ դուք որևէ իավունք չունեք նման հայտարարություն այստեղ անել: Մեր պատկերը շատ լավ, սիրուն պատկեր ա, ձեր կողմից առնվազն ցինիզմ ա խորհրդային բանտերում իրենց գործնեությունը սկսած կուսակցության հիմնադիրների հասցեին էսպես խոսել և նման սին մտայնություններ հայտնել»:
ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է երկրում խոզի գրիպի դեմ զանգվածային վակցինացիայի իրականացման հարցը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ հստակ որոշում չկա` ծրագիրն իրականություն կդառնա՞, թե՞ ոչ:
2015թ. 11 ամսում Եվրամիության արտաքին սահմաններն անօրինական կերպով հատել է 1,55 մլն մարդ, ասվում է ԵՄ սահմանների պահպանության Frontex գործակալության հաղորդագրության մեջ:
«Ես չէի ասի, որ կոշտ հայտարարություն է»,-այսօր Ազգային ժողովում 168.am-ի և yerkir.am-ի հետ զրույցում՝ խոսելով ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը պարզապես հետևողական է, ու իր հայտարաությամբ փաստում է, թե ցանկալի կլինի, որ իրավապահ մարմինները քննության թափանցիկությունը պահպանեն. «Նրանք ասում են այն, ինչ մենք ենք ասում»:
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ:
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտությունը պետք է գերակա լինի»,- այս մասին հայտարարեց Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ զսպող գործողություններով հանդես կգա ՆԱՏՕ-ն, եթե, ինչպես մի շարք փորձագետներ են պնդում, ռուս-թուրքական հարաբերությունների հետագա լարման դեպքում Թուրքիան թիրախավորի Հայաստանն ու ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաները:
Դեկտե,բերի 15-ին, ժամը 11.00-ին տեղեկատվություն է ստացվել , որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ԲԿ է տեղափոխվել Ծաղկահովիտ գյուղի Շմավոն Ղազարյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1977 թ. ծնված Հ. Պ.-ը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Բարսելոնի դատարանը իսպանացի ճանաչված օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեին մեղավոր է ճանաչել խարդախության ու հարկերը չվճարելու մեջ:
Հայաստանի զինանշանի փոփոխություն առայժմ չի նախատեսվում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը:
Դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: