
30-ամյա կինը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածնի Կամո-Շահումյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1985 թ. ծնված Լիանա Մ.-ին, ով դեկտեմբերի 8-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ սուտ մատնությունը , որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով: