Բաժիններ՝

Փախստականները սկսել են հեռանալ Ավստրայից

Կոսովոյի, Իրաքի ու Աֆղանստանի փախստականներն սկսել են հեռանալ Ավստրիայից, քանի որ նրանց ակնկալիքներն այդ երկրում չեն արդարացել, գրում է The Local-ը:

Ներգաղթյալների խոսքով՝ իրենք մտածել են, որ իրենց խնամքն ավելի բարձր մակարդակով է իրականացվելու, իսկ փախստականի կարգավիճակ ստանալու գործընթացն ավելի հեշտ կլինի:

Caritas բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Հանթերը բացատրել է, որ ոմանք վերադառնում են իրենց տները «արտաքսման ու ստորացման» վախի պատճառով, մյուսները կարոտում են իրենց ընտանիքներին, իսկ մի մասն էլ բոլորովին այլ պատկերացում է ունեցել Ավստրիայի ու Եվրոպայի մասին ընդհանուր առմամբ:

Պարբերականի տեղեկություններով՝ դա հաստատում են նաև երկրի ՆԳՆ-ի տվյալները: Դրանց համաձայն՝ այս տարվա հունվարից նոյեմբեր Ավստրայից ինքնակամ հեռացել է 1,1 հազար կոսովցի, 530 իրաքցի ու 120 աֆղանցի:

Համեմատության համար նշենք, որ 2014թ. հայրենիք է վերադարձել միայն 2 իրաքցի, 9 աֆղանցի ու 1 իրանցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս