«Յունիբանկը» ստեղծում է տվյալների մշակման նորագույն կենտրոն

«Յունիբանկ» ԲԲԸ-ն ավարտեց տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին փուլը: Կենտրոնը հիմնված է հեռահաղորդակցման ոլորտում խոշորագույն ընկերություններից մեկի` Huawei-ի համալիր լուծման վրա: Այն իրենից ներկայացնում է ունիվերսալ տեղեկատվական ենթակառուցվածք, որը տարբերվում է տեղեկատվության պաշտպանվածության և ապահովության բարձր մակարդակով:

Յունիբանկի տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է սերվերային և կոմունիկացիոն սարքավորումների տեղաբաշխման համար և կարող է պահել և մշակել բանկային տեղեկատվության հսկայական ծավալներ: Նախագծի իրականացման ընթացքում օգտագործվել են միջազգային չափանիշներին համապատասխան  առաջատասր տեխնիկական լուծումներ և տեխնոլոգիաներ, ինչը բացառում է ցանկացած խանգարումներ  բանկի տեղեկատվական համակարգերի աշխատանքում  էներգոմատակարարման   խափանման ժամանակ: Անխափան սնուցման աղբյուրները կախված չեն քաղաքային էլեկտրացանցերից և ապահովում են ավտոնոմ աշխատանք:

Տվյալների մշակման կենտրոնի ստեղծումն իրականացվում է մի քանի փուլերով և բանկից զգալի ներդրումներ է պահանջում: «Յունիբանկի» կենտրոնն առանձնանում է իր շարժականությամբ և ֆորս մաժորային իրավիճակներում կարող է  հեշտությամբ տեղափոխվել բանկի համար նախընտրելի այլ վայր: Ներկայումս «Յունիբանկն» իրականացնում է թեստային փորձարկումներ: Կենտրոնի աշխատանքի մեկնարկը նախատեսված է 2016թ.-ի փետրվար-մարտ ամիսներին:

«Բիզնեսի ծավալների ընդլայնմանը զուգահեռ «Յունիբանկը» մշտապես ակտիվ ներդրումներ է կատարել IT-ում: Մանրածախ ուղղության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորույթ հանդիսացող լուծումների կիրառումը ենթադրում են IT ենթակառուցվածքի ապահով աշխատանք բոլոր բիզնես գործընթացներում: Հաճախորդը պետք է վստահ լինի տվյալների անվտանգությանն ու ապահովությանը: Ահա թե ինչու մենք որոշեցինք իրականացնել տվյալների մշակման ժամանակակից կենտրոնի ստեղծման նախագիծը, հնարավորություն ստանալով  մեծ ծավալների տեղեկատվության ապահով  պահպանման և մշակման համար», – նշեց Վարչության նախագահի տեղակալ-Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս