
Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախահագի շնորհած մեդալը և նշեց Կարենի անմահ հերոսության մասին»։