![](/banners/BeFunky-design.jpg)
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/vtar-3.jpg)
Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապճարհի Դիլիջան-Իջևան հատվածի 20-րդ կմ-ում «УАЗ» մակնիշի 34 RA 642 պ/հ (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի գետը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: