Առաջարկվում է սահմանել չափանիշներ ՀՀ դրոշի համար

Հայաստանի զինանշանի փոփոխություն առայժմ չի նախատեսվում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Բազմիցս քննարկվել է մեր հանձնաժողովում և առիթ է հանդիսացել, որ ստեղծվի մասնագիտական խումբ, որի նպատակը փոփոխությունը չէր, պետք էր հասկանալ, թե արդյոք ՀՀ զինանշանը համապատասխանո՞ւմ է հերաձիգ կանոններին: Այսօր օգտագործվող զինանշանը պետք է համապատասխանի սահմանված ձևին և չպատրաստեն էլեկտրոնային նմուշներ, որոնք զգալի տարբերվում են էտալոնային ձևից»,- ասաց Ա.Պողոսյանը:

Ըստ նրա՝ օրենքի փոփոխության նպատակն է կառավարությանը հնարավորություն տալ սահմանել պետական զինանշանի էտալոնային ձևը:

Ա.Պողոսյանը ներկայացրեց նաև «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում են չափանիշներ ՀՀ դրոշի համար:

Տեսանյութեր

Լրահոս