Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է արժանացրել նահանգի ինքնավարության անկախության մասին բանաձևը: «Կողմ» է քվեարկել 72 պատգամավոր, «դեմ»՝ 63-ը, հայտնում է TASS-ը:
Նոյեմբերի 9-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անցնող օրերին տասնյակ հայեր, բազմաթիվ սիրիացի փախստականների թվում, լքել են Դամասկոսը: Չնայած Սիրիայի մայրաքաղաքում համեմատաբար խաղաղ է, բայց երկրի պատերազմական անորոշ իրավիճակը ստիպում է մարդկանց` հեռանալ Սիրիայից:
Նոյեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օծման և գահակալության 16-րդ տարեդարձի առիթով ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը:
ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Զոհալ» ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա):
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում «Սևիլիայից» կրած իր թիմի պարտությունը: Թագավորական ակումբը հանդիպման ընթացքում հաղթում էր 1:0 հաշվով, սակայն պարտվեց 2:3 հաշվով:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. տարեց կանանց սպանությունը կազմակերպելու, սպանությանը դրդելու մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ անչափահասի:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ վերահաստատեց, որ ինքը սահմանադրական բարեփոխումների շտաբում չի լինելու:
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում վերջերս տեղի ունեցավ Աստղագիտության միջազգային 20-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին նաև հայ դպրոցականներ՝ Էդգար Վարդանյանը, Արա Մամբրեյանը, Հայկ Հարությունյանը, Մհեր Խաչատրյանը, Սարգիս Ջիբիլյանը՝ ֆիզմաթ դպրոցից և Աշոտ Մաթևոսյանը՝ «Քվանտ» վարժարանից։
Պերմի երկրամասում 15-ամյա Աննա Տ-ի մարմինը հայտնաբերվել է երկաթուղային ճանապարհներից մեկի մոտ: Ինչպես ենթադրում են փորձագետները, աղջիկն ինքնասպանություն է գործել, հայտնում է LifeNews-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում օպերացիան ցուցադրել է ռուսական բանակի աճող մարտունակությունը, հայտնում է TASS-ը:
Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ այս տարի կտրուկ նվազել է ներկրումների ծավալը՝ թե՛ առաջին անհրաժեշտության սպառման, թե՛ երկարատև սպառման ապրանքների գծով, օրինակ՝ ձեթի ներմուծումը կրճատվել է 91%-ով, շաքարավազը՝ մոտ 40%, նվազել են կենցաղային տեխնիկայի և շատ այլ ապրանքների ներմուծումը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը:
Նոյեմբերի 9-ին Հայաստանում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Մոսկվայում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շենքում պայթյուն է որոտացել, հայտնում է LifeNews-ը:
Տարեց կինը, ով, ըստ Trend գործակալության, հատել է Ադրբեջանի սահմանը, Տավուշի մարզի Կոթի գյուղից է: ՀՀ ընտրողների ռեսգիստրի տվյալների համաձայն՝ նա ծնվել է 1939թ., 76 տարեկան է: Ընտրողների ռեգիստրում նա գրանցված է Լուսիկ Աբովյան անունով:
Ոստիկանությունում շարունակվում է հետևողական աշխատանքը հանցագործություններ և իրավախախտումներ կատարած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության ենթարկելու, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը արատավորած անձանցից համակարգն ազատելու ուղղությամբ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:
«Զգացողությունները շատ տհաճ են: Այսօրվա խաղում կարելի էր խուսափել պարտությունից: Մենք ավելի լավ էինք խաղում մրցակցից, բայց առաջին 15 րոպեներին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կարծես դաշտում չլինեին»:
Dubai Airshow 2015 միջազգային ավիասրահում Ռուսաստանն Իրանի հետ պայմանագիր է կնքել С-300 համակարգեր մատակարարելու վերաբերյալ, հայտնում է LifeNews-ը:
1 շաբաթում ապաստան ստանալու որոնումներով Շվեդիա է ժամանել ավելի քան 10 հազար փախստական, ինչը բացարձակ ռեկորդ է շաբաթական կտրվածքով, հայտնել է Շվեդիայի միգրացիոն վարչությունը:
Մոտ օրերս Մոսկվայի շրջանում ցրտեր կգրանցվեն: Ջերմաստիճանի սնդիկի սյունը կիջնի՝ հասնելով մինուսի, անձրևներին կփոխարինի ձյունը:
Մ. Լ.-ի պայուսակից հայտանաբերել և առգրավել են 16 բջջային հեռախոս, 9 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորիչ և 2 «USB» լար:
«ՀԱԿ-ն ամեն տեղ ունենալու է վստահված անձ, այլ հարց է, որ տարբեր ուժի մարդիկ են դրանք: Տեղեր կան, որ մենք գիտենք՝ և՛ ուժեղ են, և՛ գրագետ, և՛ համարձակ, ավելի շուտ կզոհվեն, քան կթողնեն, որ որևէ ընտրակեղծիք լինի, տեղեր կան, որ նույնքան համարձակ, ուժեղ ու գրագետ չեն, այդտեղ իշխանությունը ստանում է խաղալու ռեսուրս»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական հաստատություն ու ՌԴ Մոսկվայի Տրանսպորտի ոլորտում վերահսկողություն իրականացնող բաժնի վարչության աշխատակիցները կասեցրել են Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի աշխատանքը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով գերատեսչության կայքին:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Քննչական մարմինների ու հատուկ ծառայությունների աշխատակիցները, որ անցկացրել են Սինայի թերակղզում Аirbus 321-ի աղետի պատճառների հետաքննություն, ինքնաթիռի պոչի հատվածի բեկորներից մեկում հայտնաբերել են տարօրինակ պատռված խոռոչ, հայտնում է LifeNews-ը:
«Հաջորդ տարի 4.4 մլրդ դրամի եկամտահարկի կորուստ ենք ակնկալում բանկային ոլորտից»,- ասաց Ա.Ալավերդյանը