
«Առաջին 15 րոպեներին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները, կարծես, դաշտում չլինեին». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Կրիսթալ Փելեսի» դեմ խաղից հետո (1:2) կիսվել է իր զգացողություններով: «Զգացողությունները շատ տհաճ են: Այսօրվա խաղում կարելի էր խուսափել պարտությունից: Մենք ավելի լավ էինք խաղում մրցակցից, բայց առաջին 15 րոպեներին «Լիվերպուլի» ֆուտբոլիստները կարծես դաշտում չլինեին: Գոլ բաց թողնելով մենք արթնացանք և սկսեցինք գոլային պահեր ստեղծել: Ընդմիջումից հետո մենք մրցակցին հնարավորություն տվեցինք պրոբլեմներ ստեղծել «Լիվերպուլի» համար: Հետո նորից արթնացանք, բայց արդեն չկարողացանք գոլ խփել: Շատ տհաճ է, պարտադիր պարտություն չէր: Մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Մենք պետք է դաս քաղենք»,- ասել է գերմանացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը