
Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 28-ը:
Բացահայտվել է գողության` 17, խարդախության` 12, յուրացման` 2, խուլիգանության` 4, կողոպուտի, շորթման, մաքսանենգության, դրամանենգության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 1, խարդախության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 5-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: