Բաժիններ՝

««Ռեալը» շատ լավ էր խաղում, բայց մեզ չբավարարեց կայունությունը». Ռաֆայել Բենիտես

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում «Սևիլիայից» կրած իր թիմի պարտությունը: Թագավորական ակումբը հանդիպման ընթացքում հաղթում էր 1:0 հաշվով, սակայն պարտվեց 2:3 հաշվով:

««Սևիլիայի» երկրորդ գոլը բացասական ազդեցություն ունեցավ մեզ վրա: Դրանից հետո մենք սկսեցինք սխալներ թույլ տալ և նրանք մեզ երրորդ անգամ խփեցին: Կարելի է ասել, որ հանդիպման մեծ մասը «Ռեալը» շատ լավ էր խաղում: Սակայն մեզ չբավարարեց կայունությունը և առավելությունը պահպանելու ընդունակությունը: Սկզբում մեզ թվում էր, որ ամեն ինչ մեր հսկողության տակ է և երկրորդ գոլը ժամանակի հարց է: Մեր պրոբլեմը նրանում էր, որ մենք առաջին խաղակեսում չլուծեցինք հանդիպման ելքը»,- Marca-ի փոխանցմամբ՝ ասել է Բենիտեսը:

«Սևիլիայի» հետ խաղում «Ռեալը» Բենիտեսի ղեկավարության կրեց իր առաջին պարտությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս