
Հայերը 5-10.000 եվրո են վճարում` Դամասկոսից դուրս գալու և Եվրոպա հասնելու համար

Անցնող օրերին տասնյակ հայեր, բազմաթիվ սիրիացի փախստականների թվում, լքել են Դամասկոսը: Չնայած Սիրիայի մայրաքաղաքում համեմատաբար խաղաղ է, բայց երկրի պատերազմական անորոշ իրավիճակը ստիպում է մարդկանց` հեռանալ Սիրիայից: Դամասկոսում arevelk.am-ի աղբյուրները հայտնում են, որ փախստականները Եվրոպա են հասնում ծովային ճանապարհով: Նրանք նախ անցնում են Լիբանան, այնուհետև` Թուրքիա, որից հետո ցամաքային ճանապարհով հասնում են Հունաստան, իսկ այնուհետև քայլում են դեպի Շվեդիա և Գերմանիա: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ գումարները, որոնք կազմում են 5-10 հազար եվրո (պայմանավորված՝ ընտանիքների անդամների քանակից), վճարվում են Թուրքիայում փախստականների տեղափոխությունների հարցերով զբաղվող ցանցերի անդամներին:
Դամասկոսից գաղթած հայերը Գերմանիայի և Շվեդիայի հատուկ ճամբարներում ստանում են փախստականի կարգավիճակ: