 
                        «Մամ, կներես». Ռուս աշակերտուհին ինքնասպան է եղել՝ մոր համար գրություն թողնելով ձեռքին
 
                                    Պերմի երկրամասում 15-ամյա Աննա Տ-ի մարմինը հայտնաբերվել է երկաթուղային ճանապարհներից մեկի մոտ: Ինչպես ենթադրում են փորձագետները, աղջիկն ինքնասպանություն է գործել, հայտնում է LifeNews-ը:
Այս մասին է վկայում յուրօրինակ գրությունը, որը մահից առաջ իր ձեռքին թողել է աղջիկը: Նրա ձախ ձեռքի վրա գրված է եղել. «Մամ, կներես»:
Նախնական տվյալների համաձայն՝ դպրոցականը տնից հեռացել է նախօրեին՝ ժ. 18.00-ի սահմաններում, առանց հեռախոսի: Աղջիկը ծնողներին չի հայտնել, թե ուր է գնում:
Նոյեմբերի 8-ի առավոտյան հայտնաբերվել է անշնչացած մարմինը:
Ինչպես հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Աննան օգոստոսին ևս փորձել է կյանքի հետ մաքրել հաշիվները ընկերոջ պատճառով: Այդ ժամանակ նրան հաջողվել էր փրկել:
Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու ոստիկանները՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        