
Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել մարզի անկախության բանաձևի նախագծին

Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է արժանացրել նահանգի ինքնավարության անկախության մասին բանաձևը: «Կողմ» է քվեարկել 72 պատգամավոր, «դեմ»՝ 63-ը, հայտնում է TASS-ը:
Փաստաթուղթը, որտեղ հայտարարվում է «որպես հանրապետություն Կատալոնիա անկախ պետության ստեղծման պրոցես սկսելու մասին», համաձայնեցվել էր կուսակցությունների միջև հոկտեմբերի 27-ին: Բանաձևը նախատեսում է, որ 18 ամսվա ընթացքում ձևավորվելու են տարբեր պետական կառույցներ, ինչպես նաև նոր Սահմանադրության տեքստը:
Մադրիդը բազմիցս դեմ է հանդես եկել մարզի անջատողական ձգտումներին: Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը ավելի վաղ հանդիպել էր ընդդիմադիր կուսակցությունների առանցքային ղեկավարների հետ, որպեսզի ստանա նրանց աջակցությունը Կատալոնիայում ստեղծված իրավիճակի հարցով: