
Սահմանը հատած կինը Տավուշի մարզի Կոթի գյուղից է

Տարեց կինը, ով, ըստ Trend գործակալության, հատել է Ադրբեջանի սահմանը, Տավուշի մարզի Կոթի գյուղից է: ՀՀ ընտրողների ռեսգիստրի տվյալների համաձայն՝ նա ծնվել է 1939թ., 76 տարեկան է: Ընտրողների ռեգիստրում նա գրանցված է Լուսիկ Աբովյան անունով:
Նշենք, որ Trend գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը: