Համացանցում է հայտնվել «Փոքրիկ իշխանը» նոր մուլտֆիլմի թրեյլերը:
«Մանչեսթեր Սիթին» բանակցությունների մեջ է մտել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ: Տվյալ պահին 28-ամյա արգենտինացին ստանում է տարեկան 37 մլն եվրո, այն դեպքում, երբ «Մանչեսթեր Սիթիում» կարող է ստանալ 57 մլն եվրո:
Համբերությունը շնորհ է Աստծուց` աղոթքով: Համբերում ենք նրանց, ում սիրում ենք: Համբերությունը հոգևոր ապրում է, այն ժամանակով չի չափվում, այլ՝ համբերատարությամբ:
«Կապույտներն» ի դեմս 22-ամյա անգլիացու տեսնում են թիմի ապագա առաջատար հարձակվողին: Կիրակի «Չելսին» Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակներում կհանդիպի «Տոտենհեմի» հետ և Անգլիայի չեմպիոնների ղեկավարությունը մտադիր է օգտվել այդ շանսից և դիտել Քեյնին գործի մեջ:
Արդեն 27 տարի բազմանդամ այս ընտանիքն ապրում է տնակային պայմաններում: Անօթևանի կարգավիճակ չունեն, բնակարան ստանալու հույս ևս:
Ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանն իր ողջ կյանքի վաստակի համար ՆԱՍԱ-ի կողմից արժանացել է մրցանակի (Lifetime Achievement Award):
Bild պարբերականը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ավագ, կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը կարող է լքել թիմը գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ ունեցած վիճաբանության պատճառով: Հյումելսը դժգոհություն է հայտնել Տուխելի գծագրած պաշտպանական գործողություններից, իսկ Տուխելին էլ չի բավարարում դորտմունդցիների ավագի խաղն այս մրցաշրջանում: Մամուլը քննարկում է, որ գուցե Հյումելսը հեռանա: Նրա պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի […]
Նոյեմբերի 26-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1991 թ. ծնված Կարեն Խ.-ն, Կարապետ Խ.-ն (տվյալները պարզվում են) և 1990 թ. ծնված Ներսես Ս.-ն:
Երբ իրականությունը կդառնա այնպիսին, որ մենք այլևս ճամպրուկներ չենք կապի, այդ ժամանակ մենք կհպարտանանք մեր անկախությամբ: Մարդը, ի վերջո, սոցիալական էակ է: Մարդն առաջին հերթին՝ իր «մարմնով» է դատում: Իսկ այս մարմինն այսօր թշվառության է մատնված: Բայց մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք կարողանում լիարժեքորեն գնահատել մեր արժեքները՝ և Արցախյան պատերազմը, և՛ անկախությունը: Ամեն ինչ խառնում ենք իրար՝ կենցաղին:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն էլեկտրոնային գիրք է թողարկել անգլերեն լեզվով, որի վերնագիրն է՝ «Reading the Game» (Կարդալով խաղը):
Վերջերս նաեւ լուրեր են շրջանառվում, որ շինաշխատանքները որակապես ցածր են, մասնավորապես՝ պատերի լիցքը պատշաճ մակարդակով չի իրականացվում: Այս առնչությամբ Սամվել Դարբինյանը հույս հայտնեց, որ եթե անգամ նման խնդիրներ կան, շինարարական կազմակերպությունը դրանք անպայման կվերացնի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված քաղաքացու կողմից պաշտոնեական փաստաթուղթ համարվող այցելությունների հաշվառման փաստն ու հերթականությունը հավաստող ժամանակացույցը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արտագաղթի հետ կապված տվյալները նույնպես անհուսալի են: Ինչպես նշում է Գեոստատի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի փորձագետ Շորենա Ցիկլաուրին, «բոլոր սահմանը հատողներին մենք դիտարկել ենք որպես միգրանտներ, իսկ դա ճիշտ չէ»:
Մանկունյանցիներից մեկը քննադատել է թիմի գլխավոր մարզչին: Չներկայացած ֆուտբոլիստի խոսքերով հոլանդացի մասնագետի աշխատնքի մեթոդների պատճառով ինքը չի կարողանում ամբողջովին դրսևորել իրեն: Այդ մասին պատմել է The Telegraph-ի լրագրող Ջեյսոն Բերտը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված ՀՀ դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար:
Յուղի բաղադրության մեջ առկա թթուներն օգտակար են օրգանիզմի մի քանի ֆունկցիաների համար. բարձրացնում են իմունիտետն ու ունեն հակաբորբոքային հատկանիշներ: Վիտամին Е-ի մեծ քանակության շնորհիվ՝ այս յուղն առողջարար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չէր ցանկանա փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն, միաժամանակ, կոչ է արել Ռուսաստանին այլևս «կրակի հետ չխաղալ»:
«Սպառողը պարտավորվում է, որ պետք է վճարի աղբահանության համար, չվճարելու դեպքում տուգանքներ են գալիս, բայց աղբահանություն իրականացնող կառույցը երբ թերանում է իր պարտականությունները կատարելիս, սպառողը ոչինչ չի կարողանում անել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով աղբահանության հետ կապված՝ սպառողների ոտնահարված իրավունքների խնդրին՝ ասաց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Ինձ թվում է, որ Թուրքիան պետք է Ադրբեջանին հորդորի չդիմել սադրանքների ԼՂ հակամարտության գոտում կամ գոնե կտրուկ իջեցնի հրադադարի խախտումների ինտենսիվությունը, քանի որ իրականում իրավիճակը շատ լարված է ու կարող է պայթել, կարող է պայթել ոչ միայն Սիրիայում, այլև այլ տարածաշրջաններում, ուստի ինձ թվում է, որ ինչ որ փուլում կարող է ձեռնտու լինել լռությունը»:
Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին։
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2 և ավելի անձանց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործում նոր մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Հանքավանում Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանի կողմից Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և ևս 1 հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին հրազենով դիտավորությամբ սպանելու փաստի հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանը, մեղմ ասած, չափազանցնում է իր այն գնահատականում, թե Ռուսաստանը կարող է ցանկանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Չափազանցնում է՝ անուղղակիորեն հերթական անգամ ծառայություն մատուցելով Կրեմլին, որի համար այս խառնակ ժամանակներում շատ անհրաժեշտ է ներկայանալ՝ որպես խաղաղարար տերություն:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ դրանով կնպաստեն եռասերունդ երկրապահների իրավագիտակցության բարձրացմանը՝ ի շահ մեր հասարակության ու պետության: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ և ԼՂՀ անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պարգևատրել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:
Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 868 282 հազար ներգաղթյալ ու փախստական, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:
Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր Ազատության հրապարակում պետք է ելույթ ունենար երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած համերգի շրջանակներում: Ռ. Հախվերդյանն այսօր եկավ Ազատության հրապարակ, սակայն հայտարարեց, որ ելույթ չի ունենալու, քանի որ ձեռքը վնասել է ու չի կարող նվագել ու երգել:
Գ. Մակարյանի խոսքով՝ փոքր բիզնեսների ներկայացուցիչները փակվում են, ու դաշտը գրավում են նրանք, ովքեր կարողանում են. «Այսինքն՝ դաշտը գրավելով՝ գալիս են առաջ: Տնտեսական առումով՝ կառավարությունը կարող է ձեռքերը լվանալ, ասել, որ՝ ես տնտեսական աճի տերն եմ, տնտեսական աճը կա, ինձ բավարար է, բայց թե ում շնորհիվ է դա կատարվում, դրա մեջ անգամ չխորանանք, դա շատ բարդ, քաոտիկ պրոցես է»:
Ռուսական «Սու-24»-ին խոցած ինքնաթիռին թուրքական F-16 կործանիչները սպասել են երկնքում, դա եղել է պլանավորված ակցիա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.50-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 12/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Հրայր Զաքարյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ բարձրացրեցին նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշից ձերբակալված անձանցից մի քանիսին: Նրանցից մի տղամարդ բացականչեց՝ «Հաղթանակ», իսկ մյուսը՝ «Մեր ժողովրդի հետ»:
«Բարեփոխումներ» բառը սխալ է կիրառել, ուղղակի ասենք՝ փոփոխություններ, որովհետև չգիտենք՝ եթե այս նախագիծն ընդունվի, արդյունքն ի՞նչ է լինելու։ Նման տեսակետ այսօրվա ասուլիսին հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: