Արգանի յուղ. Բուժիչ հատկությունները

Արգանի յուղը (Moroccan Argan Oil) ստանում են արգանի ծառի պտուղներից: Այս ծառը հանդիպում է հիմնականում Մարոկկոյում, Ալժիրում և Իսրայելում:

Արգանի յուղը համարվում է ամենաթանկ, ամենաարժեքավոր և ամենահազվադեպ յուղերից մեկը: Այս յուղը հայտնի է իր բուժիչ և յուրահատուկ հատկանիշներով: Հատկանշական է, որ 1լ յուղ ստանալու համար հարկավոր է 100կգ պտղի սերմեր մզել, այդ իսկ պատճառով այն չի կարող էժան լինել:

Արգանի յուղն ունի վերականգնող հատկանիշներ և հաշվի չի առնում տարիքը. այն դարձել է այն հրաշք բաղադրիչներից մեկը, որն օգտագործվում է դեմքի, մազերի, մարմնի խնամքի միջոցների մեջ:

Արգանի յուղը պարունակում է վիտամին A, E, F, տոկոֆերոլ, ֆիտոստերոլ, պոլիֆենոլ, օլեինային և լինոլային թթուներ, ստերին:

Կարդացեք նաև

Argan1 (3)

Արգանի յուղը կարող եք օգտագործել՝ որպես դեմքի մաշկի, մազերի և եղունգների խնամքի միջոց: Այն վերականգնում է մազերի և մաշկի բնական թարմությունն ու փափկությունը: Յուղը հեշտորեն ներթափանցում է մազարմատների մեջ, սնուցում է դրանք և ամրացնում:

  1. Արգանի յուղի մեջ առկա օլեինային թթուները մեկ ամսվա ընթացքում նվազեցնում են խոլեստերինի մակարդակը: Վերջին հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ արգանի յուղի մի փոքր քանակությունը կարող է նվազեցնել խոլեստերինը:
  2. Յուղի բաղադրության մեջ առկա թթուներն օգտակար են օրգանիզմի մի քանի ֆունկցիաների համար. բարձրացնում են իմունիտետն ու ունեն հակաբորբոքային հատկանիշներ: Վիտամին Е-ի մեծ քանակության շնորհիվ՝ այս յուղն առողջարար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
  3. Արգանի յուղը պարունակում է ստերիններ, որոնք խցանում են աղիներում խոլեստերինի ներծծումը, ինչպես նաև ապացուցված է, որ յուղն ունի հակաքաղցկեղային հատկանիշներ:
  4. Յուղն օգտակար է արթրիտի և ռևմատիզմի ժամանակ:
  5. Արգանի յուղն արդյունավետ կերպով պայքարում է այրվածքների, կապտուկների և մաշկի բորբոքային հիվանդությունների դեմ:
  6. Խոհարարության մեջ արգանի յուղն օգտագործվում է մի քանի կերակուրներ պատրաստելու համար՝ ձկներ, աղցաններ, ապուրներ, աղանդեր:
  7. Արգանի յուղի կոսմետիկ օգտագործումը: Այս յուղն օգտագործվում է մազերն ու եղունգներն ամրացնելու համար, վերացնում է թեփը, պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
  8. Արգանի յուղն օգտագործվում է նաև ակնեն, մաշկի բորբոքային հիվանդությունները բուժելու համար:
  9. Վերականգնում է վնասված մազերը, բուժում է թեփը և կանխում է մազաթափությունը, չոր մազերին փայլ է հաղորդում:
  10. Կանխարգելում է մաշկի վրա հատկապես հետծննդաբերական ծալքերի առաջացումը:
  11. Խորհուրդ է տրվում օգտագործել կոտրատվող եղունգների դեպքում:
  12. Արգանի յուղը նվազեցնում է սպիները և դրանց հետքերը, հանում է բշտիկների բորբոքումները, պայքարում է փսորիազի և էկզեմայի դեմ:
  13. Օգտագործվում է հանգստացնող մերսման ժամանակ, հանում է լարվածությունն ու մկանային ցավերը:
  14. Օգտագործվում է՝ որպես մաշկը սնուցող միջոց, պաշտպանում է մաշկը սառը եղանակին, արևայրուքից հետո:
  15. Արգանի յուղը համարվում է ամենահայտնի հակատարիքային միջոցը: Այն կանխարգելում է մկանների դեգեներացիան և ժամանակից շուտ ծերացումը, նվազեցնում է կնճիռները: Կանխարգելում է ջրազրկումը, վերականգնում է հյուսվածքային կառուցվածքը, մաշկն էլաստիկ է դարձնում:

Արգանի յուղի օգտագործումը

Արգանի յուղը հարուստ է մաշկի և եղունգների համար անփոխարինելի սննդարար տարրերով, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է քիչ քանակությամբ: Արգանի մի քանի կաթիլը բավական է մաշկի համար: Գլխամաշկի և մազերն ամրացնելու համար ավելի արդյունավետ լինելու համար, արգանի յուղն օգտագործվում է քաղցր նշի յուղի հետ խառնած վիճակում: Յուղը նաև հանգստացնող ազդեցություն ունի արթրիտի և ռևմատիզմի դեպքում:

Argan1 (2)

Կանոնավոր օգտագործման դեպքում արգանի յուղը վերականգնում է մաշկի ձգությունն ու կանխարգելում է հղիության ընթացքում բծերի առաջացումը: Եթե ցանկանում եք արգանի յուղն օգտագործել դեմքի մաշկի համար, ապա համոզվեք, որ յուղը կոսմետիկ է, այլ ոչ թե՝ սննդային:

Արգանի յուղը կարելի է օգտագործել քսուքների և լոսյոնների հետ, բավական է մի քանի կաթիլ քսել դեմքին և մերսել նուրբ շարժումներով: Արգանի յուղը խորհուրդ է տրվում օգտագործել չոր մաշկի համար՝ որպես խոնավեցնող միջոց: Որպես հակատարիքային միջոց օգտագործելու համար բավական է օրական 2 անգամ յուղը քսել դեմքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

Արգանի յուղը՝ ձեռքերի և եղունգների համար

Արգանի յուղն առավել արդյունավետ դարձնելու համար հարկավոր է խառնել կիտրոնի հյութով՝ 50/50 հարաբերությամբ, մատները դրեք խառնուրդի մեջ 10-15 րոպե: Այս նույն գործողությունը կարող եք կրկնել ոտքերի համար:

Argan1 (1)

Արգանի յուղը՝ մազերի համար

Արգանի յուղը վերականգնում է մազերի փայլը, լավագույնս սնուցում է ու օգնում է ճյուղավորված մազերի դեպքում:

Արգանի յուղն օգտագործվում է մազերի բուժման, գլխամաշկի չորության և վնասված մազերը վերականգնելու համար:

Գլուխը լվանալուց 30 րոպե առաջ նուրբ մերսող շարժումներով յուղը քսեք գլխամաշկին և մազերին, ապա գլուխը փաթաթեք տաք սրբիչով: 30 րոպե հետո գլուխը լվացեք շամպունով:

Յուղը հնարավոր է օգտագործել նաև՝ որպես մազերի գել: Տնից դուրս գալուց առաջ 3-4 կաթիլ քսեք ձեռքերին և տարածեք մազերի վրա, սա մազերին փայլ և թարմություն կհաղորդի:

Արգանի յուղը՝ մարմնի խնամքի միջոց

Արգանի յուղով մերսումը լավացնում է մաշկի ձգությունը, սնուցում է և հանգստացնում է ողնաշարը: Յուղը հեշտ ներծծվում է մաշկի մեջ՝ չթողնելով յուղոտ հետքեր, խոնավեցնում և պաշտպանում է մաշկը չորությունից:

Արգանի յուղն օգնում է արևի տակ մնալուց հետո, խոնավեցնում է մաշկը: Չի կարելի օգտագործել յուղն արևի տակ լինելուց առաջ կամ այդ ընթացքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս