Բաժիններ՝

Նոր մանրամասներ՝ Հանքավանում 2 եղբայրների և նրանց ընկերոջ սպանությունից. մարդասպանը սպանությունները կատարել է կանխամտածված. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2 և ավելի անձանց սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործում նոր մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Հանքավանում Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայրապետ Գագիկի Սեփոյանի կողմից Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, եղբայրներ, 35-ամյա Վահե Գալստյանին և 25-ամյա Վարդան Գալստյանին և ևս 1 հոգու՝ Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանին հրազենով դիտավորությամբ սպանելու փաստի հետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հայտնաբերվելուց հետո մարդասպանը կեղծ ալիբի էր ստեղծել՝ հայտարարելով, թե իբրև ինքն ինքնապաշտպանության նպատակով խլել է եղբայրների ձեռքից ինքնաձիգը, որի ժամանակ էլ անզգուշաբար կրակոցներ է արձակել: Այդ կերպ նա իր կարճ խելքով փորձում էր քննիչներին մոլորեցնել:

Պարզվել է նաև, որ ավտոմատը պատկանել է իրեն, որը նա ձեռք էր բերել ապօրինի եղանակով: Նրա և նրա հարազատների կողմից տարածված տեղեկությունները, թե իբրև մինչ կրակոցները տեղի է ունեցել ռազբորկա, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ վկաների ցուցմունքներով հերքվել է դա: Հ. Սեփոյանը իմանալով, որ եղբայրները Nissan-ով գտնվում են այդ հատվածում, ավտոմատով զինված, մտածված եկել է նշված վայր ու չսպասելով հարցուպատասխանի՝ դուրս է եկել իր Նիվայի միջից ու մահացու կրակոցներ է արձակել Nissan-ի ուղղությամբ:

Ըստ տեղեկությունների՝ 3-րդ զոհը՝ Արմեն Հովհաննիսյանը, հրազենային վնասվածքները ստացել է Հ. Սեփոյանի կողմից հետապնդվելուց հետո, այսինքն՝ Հ. Սեփոյանը հետապնդել է նաև Ա. Հովհաննիսյանին ու մահացու հրազենային վնասվածքներ հասցրել նրա գլխի մասում:

Պարզվել է նաև, որ մարդասպանի հարազատի գիտությամբ Հանքավանում տեղի են ունեցել բազմաթիվ ծառահատումներ և սպանությունից 1 օր առաջ սպանված եղբայրները հանդիպել են Հ. Սեփոյանի հորը և պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ամեն կտրած ծառի դիմաց Սեփոյանները պարտավոր են գարնանը 1 ծառ տնկել, ինչին համաձայնվել են Սեփոյանները, ու բարիշելուց հետո հեռացել են: Արդեն հաջորդ օրը մարդասպանը կատարել է իր սև գործը:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս