Բաժիններ՝

«Մխիթարյանն աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է».Կլոպ

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն էլեկտրոնային գիրք է թողարկել անգլերեն լեզվով, որի վերնագիրն է՝ «Reading the Game» (Կարդալով խաղը):

Գրքում Կլոպը խոսել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ, ով 2013 թվականին «Շախտյորից» տեղափոխվել է «Բորուսիա»:

Կլոպը շատ բարձր է գնահատել Մխիթարյանին՝ նշելով, որ նրա մոտ տեխնիկան և արագությունն անհավանականորեն համադրվում են:

«Մարդկանց 99 տոկոսը երջանիկ կլիներ, եթե ունենար Մխիթարյանի խնդիրները: Ինձ համար կասկած չկա, որ նա աշխարհի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է:

Կարդացեք նաև

Նրա մոտ տեխնիկայի և արագության անհավանական համադրություն կա: Շատ քչերի մոտ կհանդիպեք նման բան»,- նշել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս