Ի՞նչ է համբերությունը և մարդ ինչպե՞ս այն ձեռք բերի
– Ի՞նչ է համբերությունը և մարդ ինչպե՞ս այն ձեռք բերի:
– Համբերությունը շնորհ է Աստծուց` աղոթքով: Համբերում ենք նրանց, ում սիրում ենք: Համբերությունը հոգևոր ապրում է, այն ժամանակով չի չափվում, այլ՝ համբերատարությամբ: Ինչպես չես կարող ներել առանց ներողամտության, այնպես էլ համբերել առանց համբերատարության: Կան բաներ, որոնք ներելը շատ դժվար է, և կան բաներ, որոնց համբերելն անհնար է: Բայց սերը շատ զորավոր է:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am