Ֆուտբոլիստը պատմել է, որ Լուի Վան Գալի պատճառով իրեն կիսով չափ է ֆուտբոլիստ զգում
Մանկունյանցիներից մեկը քննադատել է թիմի գլխավոր մարզչին: Չներկայացած ֆուտբոլիստի խոսքերով հոլանդացի մասնագետի աշխատնքի մեթոդների պատճառով ինքը չի կարողանում ամբողջովին դրսևորել իրեն: Այդ մասին պատմել է The Telegraph-ի լրագրող Ջեյսոն Բերտը:
BBC Radio 5live ռադիոկայանի եթերում Չեմպիոնների լիգայի խաղերը վերլուծելու ժամանակ Բերտը հայտարարել է. «Ես պետք է ավելի զգույշ լինեմ՝ այսպիսի բան ասելով, բայց ես խոսել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ և նա ինձ ասաց, որ իրեն կիսով չափ է ֆուտբոլիստ զգում այն բանի պատճառով, թե նրանք ինչպես են խաղում:
Նա գտնում է, որ դա ազնիվ չէ իր և երկրպագուների հանդեպ: Նա մարզչի պատճառով չի կարողանում բավարար չափով դրսևորել իրեն դաշտում և նրան հեշտ չէ այդ թիմում խաղալը»:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» իր դաշտում գոլազուրկ ոչ ոքի խաղաց «ՊՍՎ»-ի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը